Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ - EBRD) հայկական դրամով թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերը տեղաբաշել է «Նասդաք Արմենիա» ֆոնդային բորսայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' տեղաբաշխված պարտատոմսերի ընդհանուր ծավալը կազմել է 2 մլրդ դրամ:

 

Տեղաբաշխված արժեթղթերի արժեկտրոնի եկամտաբերությունը 17 տոկոս է: Որպես գնորդ տեղաբաշխմանը մասնակցած բորսայի մասնակիցները եղել են 5-ը:

 

Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (EBRD) 2014 թ.-ի հունվարի 31-ին առաջին անգամ Հայաստանում իրականացրեց ՀՀ դրամով պարտատոմսերի թողարկում: Այն առաջին միջազգային ֆինանսական կազմակերպությունն էր, որն իրականացրեց իր պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխումն այն ժամանակ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա» կոչվող ֆոնդային բորսայի միջոցով: