Երևանի ավագանու հերթական նիստում քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, ներկայացնելով Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի հաշվետվությունը, նշել է, որ այն անկախ աուդիտորական կազմակերպության կողմից հավանության է արժանացել:
Համաձայն հաշվետվության՝ բյուջեի փաստացի հավաքագրված ընդհանուր եկամուտները 2013 թվականի փաստացի ցուցանիշից ավել են 6.8%-ով։ Սեփական եկամուտների փաստացի կատարողականը, համաձայն հաշվետվության, 2013 թվականի համապատասխան ցուցանիշից ավել է 10.6%-ով։ Վահե Նիկոյանը նաև նշել է, որ հաշվետվության նախագիծը սահմանված կարգով քննարկվել է համապատասխան հանձնաժողովի նիստում, ներկայացվել հանրային քննարկման:
Ավագանին քվեարկությամբ հավանություն է տվել 2014 թվականի բյուջեի կատարման հաշվետվությանը:
Ավագանու որոշմամբ ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու թույլտվություն է տրվել «Դիալաբ» և «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ներին:
Օրակարգում ընդգրկված մյուս հարցերը նույնպես արժանացել են ավագանու հավանությանը:
Նիստի ավարտին Երևանի քաղաքապետը և քաղաքապետարանի աշխատակազմի պատասխանատուները պատասխանել են ավագանու անդամների հարցերին: Որոշվել է ավագանու հերթական հաջորդ նիստը գումարել ապրիլի 30-ին: