ԱՄՆ-ի 100 հոգուց բաղկացած Սենատի 74 անդամ Թուրքիայում ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ մամուլի ազատության խախտումների առնչությամբ անհանգստություն բովանդակող նամակ են հղել Պետքարտուղար Ջոն Քերիին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, Թուրքիայում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության թեմայով առաջին անգամ այդքան սենատորների միասնական դիրքորոշմամբ հանդես գալը պատմական իրադարձություն է գնահատվել այդ երկրում:
Սենատորները ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիին հղած նամակում նրանից պահանջել են ուշադրության կենտրոնում պահել Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները եւ անհրաժեշտ քայլեր կատարել: