Մի խումբ գյումրեցիներ ապրիլի 15-ին ակցիա էին կազմակերպել Գյումրիում գտնվող ՌԴ հյուպատոսարանի մոտ: Նրանք, իրենց դժգոհությունը հայտնելով Ավետիսյանների սպանության գործով կասկածյալ Վ. Պերմյակովին հայ իրավապահներին հանձնելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի՝ իր ռուս գործընկերոջը՝ Յուրի Չայկային ուղղված նամա կի անպատասխան մնալու հանգամանքով, նամակ ու նվեր էին պատրաստել Յուրի Չայկային: Նրանք իրենց հետ հյուպատոսարան էին բերել շախմատ, որը նամակի հետ պետք է փոխանցեին ՌԴ հյուպատոսարան՝ որպես ՌԴ ներկայացուցչություն՝ դրանք Յուրի Չայկային փոխանցելու նպատակով:
Նամակում ասված է՝ «Հարգելի պարոն Չայկա« ընդունեք այս նվերն ի նշան երկու երկրների բարեկամության« պատասխանեք Ձեր հայ գործընկերոջ նամակին: Սխալ մտածված քայլերը կարող են լարվածություն առաջացնել հայ և ռուս ժողովուրդների բարիդրացիական հարաբերություներում»:
Հյուպատոսարանի մուտքի մոտ, հյուպատոսի բացակայության պատճառով, ակցիայի մասնակիցների հետ հանդիպեց փոխհյուպատոս Ա.Ս Կոչեգարովը, ով տեղեկացրեց, որ կվերցնի նամակը՝ այն հասցեատիրոջը փոխանցելու համար, սակայն նվերը վերցնել իրավասու չէ:
«Գյումրիում Ավտիսյանների ընտանիքի սպանությունից անցել է արդեն երեք ամիս: Դեռևս ոչ մի նորություն« ոչ մի առանձնակի կարևորություն ունեցող բացահայտում արված չէ: Թե՛ Ավետիսյանների հարազատները« թե՛ ամբողջ Գյումրին սպասում են այս գործի բացահայտման առաջընթացին: Այս երեք ամիսների ընթացքում ՀՀ գլխավոր դատախազի նամակն՝ ուղղված իր ռուս գործընկերոջը՝ Յուրի Չայկային« հանելուկ մնաց: Փաստաբաններն ասում են՝ դատախազի մոտ իրենց ցուցադրել են նամակի օրինակը« սակայն ՌԴ այս պաշտոնյան որևէ կերպ չի արձագանքել դրան: Հարգելով Ցեղասպանության նահատակների հիշատակը՝ կսպասենք նաև մինչև ապրիլի 24-ը, որից հետո կվերադառնանք մեր պահանջին, իսկ մինչ այդ՝ այս նվերով ցանկանում ենք հիշեցնել այս գործի մասին»,- լրագրողներին հետ զրույցում նշեց ակտիվիստ Կարեն Պետրոսյանը: