Ազգային ժողովում մեկնարկել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նիստը, որից հետո հայտնի կդառնան խմբակցության ղեկավարի և քարտուղարի անունները:
Նիստին մասնակցում են ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը, պատգամավորներ Ստեփան Մարգարյանը, Միքայել Մելքումյանը, Ռուբեն Գևորգյանը, Վահե Էնֆիաջյանը, Վահան Բաբայանը, Արա Արամյանը, Գուրգեն Արսենյանը:
Մամուլում սկսել են խոսակցություններ շրջանառվել այն մասին, որ ԲՀԿ խմբակցության քարտուղարի պաշտոնը վստահվելու է Վահե Էնֆիաջյանին: Կուսակցության խոսնակ Վահան Բաբայանը հաստատել է, որ ինքն էլ խմբակցության քարտուղարի պաշտոնի համար առաջարկել է հենց Էնֆիաջյանի թեկնածությունը:
ԲՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնը, ամենայն հավանականությամբ, կստանձնի կուսակցության առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը: