ԱԺ-ում ՀՀԿ խմբակցությունն այսուհետ կղեկավարի խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը, իսկ խմբակցության քարտուղար ընտրվել է պատգամավոր Գագիկ Մելիքյանը:
Նման որոշում կայացվել է ՀՀԿ խմբակցության այսօր կայացած նիստում:
ՀՀԿ խմբակցության նախկին ղեկավարը Գալուստ Սահակյանն էր, ով ընտրվեց ԱԺ նախագահ, իսկ քարտուղարը՝ Հովհաննես Սահակյանն էր, ով պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պարտականությունները ստանձնելուց հետո հրաժարվել էր խմբակցության քարտուղարի պարտականություններից: