Երևանի «Նաիրիտ» գործարանի կրճատված աշխատակիցները կրկին հավաքվել են կառավարության շենքի առջև՝ պահանջելով մարել իրենց աշխատավարձերի պարտքը:
Նաիրիտցիները կառավարությունից պահանջում են հստակ պատասխանել, թե երբ է մարվելու իրենց աշխատավարձերի պարտքը: Նաիրիտցիները պահանջում են հանդիպում Հովիկ Աբրահամյանի հետ:
Ներկաները վանկարկում են «Վար-չա-պետ, վար-չա-պետ», «Պա-տաս-խան, պա-տաս-խան»:
Նշենք, որ նաիրիտցիների աշխատավարձերի պարտքը հասնում է 15 մլն դոլարի: