ՀՀ արդարադատության նախարարի հրամանով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մանուկ Արմենակի Պողոսյանը 2015 թվականի մարտի 18-ից նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնում:

 

 

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից: