Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ամերիկյան MSNBC հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել է, որ ցանկանում է ճանաչել Պաղեստինը:

 

Քաղաքական գործչի խոսքերով' ինքը կողմ է իսրայելապաղեստինյան հակամարտության երկարաժամկետ և խաղաղ լուծմանը' Պաղեստին պետության ճանաչման միջոցով: «Դրա համար պետք է փոխվեն պայմանները»- հստակեցրել է Նեթանյահուն:

 

Քաղաքական գործչի կարծիքով' Պաղեստինի իշխանությունները պետք է հրաժարվեն ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագրից և մասնակցեն «Իսրայելի հետ անկեղծ բանակցություններին»: Նա նաև կարծում է, որ Պաղեստին պետությունը պետք է ապառազմականացված լինի: