Volkswagen ավտոկոնցեռնը հետաձգում է Թուրքիայում գործարանի կառուցումը Սիրիայում Թուրքիայի գործողության հետ կապված, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Handelsblatt պարբերականին։
Կոնցեռնը մի քանի ամիս թուրքական կողմի հետ բանակցություններ էր վարում Իզմիր քաղաքից ոչ հեռու գործարան կառուցելու մասին։ Բայց Սիրիայում Թուրքիայի գործողությունն սկսելուց հետո VW-ի ղեկավարությունը չի շտապում ստորագրել պայմանագիրը, նշում է պարբերականը։ «Մենք մեծ զգուշավորությամբ ենք հետեւում իրավիճակին»,- պարբերականին ասել է Volkswagen-ի ներկայացուցիչը։