wrestling.amՀունահռոմեական ոճի ըմբշամարտի մեծահասակների Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը  տեղեկացրել է, որ Լեհաստանի Վալբրզիչ քաղաքում կայանալիք ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի անդրանիկ առաջնությունում Հայաստանը կունենա հինգ մարզիկ: 59 կգ քաշային կարգում հանդես կգա Վազգեն Խաչատրյանը 66-ում՝ Գոռ Սիրեկանյանը, 75-ում՝ Կարապետ Չալյանը, 80-ում Սարգիս Քոչարյանը, 85-ում՝ Վաղարշակ Մինասյանը: Հիշեցնենք, որ Վալբրզիչում մարտի 25-29 առաջին անգամ կայանալիք Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում ազատ ոճի մեծահասակների հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը ուժերը փորձարկելու հնարավորություն է տվել յոթ ըմբիշի, բացառությամբ գերշանր քաշային կարգի: Ի դեպ՝ առաջինը գորգ կելնեն ազատ ոճայինները: