ffa.am Մարտի 29-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2016-ի ընտրական փուլի հերթական հանդիպումը՝ հյուրընկալվելով Ալբանիայի հավաքականին: Այդ հանդիպմանը նախապատրաստվելու համար Հայաստանի ազգային հավաքականը մարտի 23-ից 27-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Մարտի 24-ին՝ ժամը 16:15-ին, Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի մարզում, որը բաց կլինի միայն ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար: Հայաստանի ազգային հավաքականն Ալբանիա կմեկնի մարտի 27-ին:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդն արդեն հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր ստացել են մարզական հավաքին մասնակցելու հրավեր.

Դարպասապահներ

Ռոման Բերեզովսկի «Դինամո» (Մոսկվա, Ռուսաստան)
Գևորգ Կասպարով «Միկա»
Արսեն Բեգլարյան «Ուլիս»

Պաշտպաններ

Հովհաննես Համբարձումյան «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)
Ռոբերտ Արզումանյան «Ամկար» (Ռուսաստան)
Հրայր Մկոյան «Էսթեղլալ» (Իրան)
Գաել Անդոնյան «Օլիմպիկ» (Մարսել, Ֆրանսիա)
Լևոն Հայրապետյան «Փյունիկ»
Տարոն Ոսկանյան «Փյունիկ»
Վարազդատ Հարոյան «Փյունիկ»
Կամո Հովհաննիսյան «Փյունիկ»

Կիսապաշտպաններ

Կառլեն Մկրտչյան «Տոբոլ» (Ղազախստան)
Արթուր Եդիգարյան «Դինամո» (Մինսկ, Բելառուս)
Արտակ Եդիգարյան «Ժալգիրիս» (Լիտվա)
Էդգար Մանուչարյան «Ուրալ» (Ռուսաստան)
Հենրիխ Մխիթարյան «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա)
Գևորգ Ղազարյան «Կերկիրա» (Հունաստան)
Մարկոս Պիզելլի «Ակտոբե» (Ղազախստան)
Արտյոմ Սիմոնյան «Ցյուրիխ» (Շվեյցարիա)
Նորայր Ասլանյան «Ալմերե Սիթի» (Հոլանդիա)
Զավեն Բադոյան «Փյունիկ»

Հարձակվողներ

Յուրա Մովսիսյան «Սպարտակ» (Մոսկվա, Ռուսաստան)
Արթուր Սարկիսով «Վոլգա» (Ռուսաստան)
Ռուսլան Կորյան «Լոկոմոտիվ» (Տաշքենդ, Ուզբեկստան)