ffa.amԱյսօր ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի և Հայաստանի Բարձրագույն խմբի ակումբների գլխավոր մարզիչների միջև: Բեռնար Շալանդը և Հայաստանի հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Թոմաս Ռիչարդը մարզիչներին ներկայացրեցին իրենց պատրաստած պրեզենտացիան: Նյութի առաջին մասում ներկայացվեց Հայաստանի հավաքականի խաղային փիլիսոփայությունը՝ ինչպես է թիմը պաշտպանվում և հարձակվում, անցումները պաշտպանությունից հարձակման և հակառակը, ստանդարտ իրավիճակների մշակումը հարձակվելիս և պաշտպանվելիս: Այնուհետև Թոմաս Ռիչարդը ներկայացրեց Հայաստանի առաջնության, Հայաստանի հավաքականի և եվրոպական տարբեր երկրների առաջնություններում հանդես եկող ֆուտբոլիստների ֆիզիկական տվյալների համեմատական բնութագիրը: Ներկայացվեցին, մասնավորապես, այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են խաղի ընթացքում ֆուտբոլիստների անցած տարածութունը, վազքի ինտենսիվությունը, մեկնարկային արագությունները և այլն: Պրեզենտացիայի վերջում Բեռնար Շալանդը խոսեց հավաքականի խաղի տակտիկական առանձնահատկությունների մասին՝ ներկայացնելով, թե ինչ սկզբունքով է ընտրվում այս կամ այն խաղի մարտավարությունը: Հանդիպման վերջում մարզիչները հնարավորություն ունեցան տալ իրենց հետաքրքրող հարցերը: Տեղի ունեցավ նաև գործնական քննարկում և մտքերի փոխանակում ինչպես ներկայաված պրեզենտացիայի, այնպես էլ հետագա անելիքների վերաբերյալ: Ինչպես Շալանդը, այնպես էլ բոլոր ակումբների մարզիչները նշեցին, որ նմանատիպ հանդիպումները կարևոր են հավաքականի և ակումբների մարզիչների միջև կապն ամրապնդելու տեսանկյունից:
Աղբյուր՝
http://www.ffa.am/hy/1417087053
Առաջարկում ենք նաև
07/02/24 16:04
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հունգարիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ
25/07/23 23:04
Լավրովը հայտարարել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների գագաթնաժողով անցկացնելու ծրագրի մասին
09/07/18 10:06
Աշխարհահռչակ ֆուտբոլիստ Ջորկաեֆը պատրաստ է լրջորեն աջակցել հայկական ֆուտբոլին. Փաշինյանը հանդիպել է ֆուտբոլիստի հետ
19/07/17 17:44
Հենրիխ Մխիթարյանը Լոս Անջելեսում հանդիպել է հայկական մարզական դպրոցի աշակերտներին (տեսանյութ, լուսանկար)
08/02/17 12:42
Հրաչյա Ռոստոմյանը հանդիպել է գեղասահքի ֆեդերացիայի և Հայկական ազգային կանոէի ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ
18/05/16 20:15
«Այս բախումը հաղթող չի ունենալու». Լվովում հայկական համայնքի ղեկավարը հանդիպել է ադրբեջանական համայնքի ղեկավարի հետ
30/03/15 18:37
Բեռնար Շալանդը հրաժարական է տվել
20/03/15 14:17
Բեռնար Շալանդը հրավիրել է 24 ֆուտբոլիստների
16/03/15 10:40
Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Ռիգայի հայկական համայնքի հետ
10/10/14 20:19
Կհակագրոհենք արծիվների պես և կպաշտպանվենք առյուծների նման. Բեռնար Շալանդը Սերբիայի դեմ խաղի մասին
03/10/14 17:59
Բեռնար Շալանդը հրապարակել է ազգային հավաքականի կազմը
18/09/14 16:41
Բեռնար Շալանդը մասնակցել է ՖԻՖԱ/ՈՒԵՖԱ խորհրդաժողովին
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան