«Ալ-Քաիդայի» գրոհայիններն իրենց հսկողության տակ են վերցրել Եմենի հարավում գտնվող Ալ-Հուտա քաղաքը, հաղորդում է «Ալ-Արաբիան»:
Կատաղի պայքարի ընթացքում իսլամիստները սպանել են 29 մարդու, այդ թվում' 27 զինծառայողի:
Ուրբաթ օրը Եմենում մի շարք ահաբեկչական հարձակումներ են տեղի ունեցել, որոնց հետևանքով, վերջին տվյալներով, 142 մարդ է զոհվել: