Սիրիացի ապստամբները, որոնց թվում' Ալ Քաիդայի հետ կապված «Ան Նուսրայի ճակատ»-ի գրոհայինները, գրավել են հնագույն քրիստոնեական Մալուլա քաղաքը. տեղեկացնում է AFP-ն' հղում կատարելով Լոնդոնում գտնվող Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական կենտրոնին:

 

Ապստամբների ակտիվ հարձակումը սկսվել էր 5 օր առաջ: Շաբաթ օրը նրանք մտել են քաղաք և դիրքեր զբաղեցրել արևմտյան հատվածում:

 

Երուշաբթի օրը հայտնի դարձավ, որ գրոհայիններին հաջողվել է գրավել քաղաքի կենտրոնը' դուրս մղելով այնտեղից կառավարական զորքերին:

 

Սա գրոհայինների առաջին հարձակում չէ առաջին քրիստոնեական քաղաքն համարվող Մալուլայի վրա, որի բնակիչները խոսում են արամեերեն լեզվով: Սեպտեմբերին նրանք գրավել էին և մի քանի օր շարունակ իրենց ձեռքում պահել քաղաքը, մինչև կառավարական զորքերը կրկին վերահսկողություն հաստատեցին քաղաքի վրա: