Սիրիացի ապստամբները գրավել են քրիստոնեական Մաալուլա քաղաքը: Հարձակումն սկսվել է 5 օր առաջ: Զինյալները գերի են վերցրել միանձնուհիներին եվ մայրապետին:

 

Մարդասիրական բարձրագույն հանձնաժողովի ղեկավար Կինդա ալ-Շամաթը համաշխարհային հանրությանն ու միջազգային կազմակերպություններին կոչ է արել ճնշում գործադրել Սիրիայի զինյալներին ֆինանսավորող կողմերի վրա' միանձնուհիներին ազատ արձակելու համար: