Սիրիացի զինյալները քրիստոնեական մասունքները փոխանակում են զենքի դիմաց. այս մասին հայտնում է itarr-tass-ը:

 

Թալանի և վաճառքի կենտրոն է դարձել քրիստոնեական Մաալուլա քաղաքը, որը Դամասկոսից հեռու է 70 կմ:

 

Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ զինյալները մենաստանի վրա հարձակում էին իրականացրել և առևանգել Մաալուլայի միանձնուհիներին:

 

Ինչպես հայտնում է լիբանանյան AL-Akhbar լրատվականը, ապստամբները որոշել են արդյունավետ կերպով օգտագործել գողացված մասունքները, որոնք պահվում են Մաալուլայի եկեղեցիներում: Հին մասունքների, խաչերի, ջահերի, սրբապատկերների և արձանների հավաքածուների առք ու վաճառքով զբացվում է «Իրաքում ու Լևանտում իսլամական պետություն» խմբավորման անդամները:

 

Սիրիական «հեղափոխականները» մտադիր են հավաքված գումարն ուղղել իրենց զինանոցները համալրելուն: