Դոնեցկի Ինքնավար Ժողովրդավարական Հանրապետության աշխարհազորայինները և ուկրաինացի ուժայինները սեպտեմբերի 14-ին կիրականացնեն ռազմագերիների փոխանակումը «65-ը 65-ով» ձևաչափի շրջանակներում: Նրանց ցուցակներն արդեն համաձայնեցված են: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ռազմագերիների հարցով ԴԺՀ հանձնաժողովի նախագահ Դարյա Մորոզովային:
«Փոխանակման ցուցակները վերջնականապես համաձայնեցված են. 65-ը 65-ով: Այսօր ցերեկը կիրականացվի փոխանակումը»,- ասել է Մորոզովան:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ուժայիններն ու աշխարհազորայինները պայմանավորվել են իրականացնել ռազմագերիների փոխանակումը սեպտեմբերի 14-ին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ի գիշերն աշխարհազորայինները և Կիևը փոխանակել են ռազմագերիների՝ 31 աշխարհազորայիններ՝ 36 ուժայինների դիմաց: