Իրաքի ակտիվիստները հաստատել են, որ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը հսկողություն է հաստատել Սիրիայի արևելքում գտնվող Բուքմալ քաղաքի վրա, որը գտնվում է Իրաքի հետ սահմանի մերձակայքում: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, խմբավորումը հսկողությունը հաստատել է զինված այլ խմբավորումների հետ 3 օրերի թեժ բախումներիից հետո: Դրանք ընթացել են ԻԼԻՊ-ի' մի կողմից, և մյուս կողմից'«Ջաբհա ան Նուրսա» և «Քաթաիբ ալ Իսլամիա» խմբավորումների միջև: Բախումները դադարել են այն ժամանակ, երբ սպանվել են իսլամիստական խմբավորումների երկու ղեկավարները: Բախումների ժամանակ զոհերի մասին տեղեկություններ չեն հրապարակվել:

 

ԻԼԻՊ-ի համար հիմնական հենակետ է համարվում սիրիական Ռակկա քաղաքը, որտեղից նրանք փորձում են գրավել Հալեպի, Դեր Զորի, Հասաքեի տարածքները:

 

ԻԼԻՊ-ը մտրադրվել է Սիրիայում և Իրաքում գրաված տարածքներում Իսլամական խալիֆաթ հիմնել, որի ղեկավարը կլինի Աբու Բաքր ալ Բաղդադին:

 

ԱՄՆ-ը 2014թ.-ի փետրվարին խմբավորումը հայտարարել է ահաբեկչական: