«Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի է ունեցել ադրբեջանական դիվերսիայի հետևանքով զոհված զինծառայողներից մեկի՝ Արշակ Հարությունյանի հուղարկավորության արարողությունը: Այս մասին հայտնում էShamshyan.com-ը:
Մյուս երկու զոհված զինծառայողներից Էդուարդ Հայրապետյանին հուղարկավորել են երեկ Աշտարակի իրենց ընտանեկան գերեզմանատանը, իսկ ԼՂՀ Քաշաթաղի շրջանից Հակոբ Խաչատրյանի հուղարկավորության արարողությունը տեղի է ունենում հարազատ գյուղում:
Հիշեցնենք, որ մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմանում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում էր ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա:
Շուրջ երկու ժամ տեւած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը եւ օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին մատնվել փախուստի, այնուհետեւ հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին' իրենց դիրքերի մատույցներում:
Մանրամասները՝ shamshyan.com-ում