Ուկրաինայի նախկին նախագահի որդու՝ Վիկտոր Յանուկովիչ-կրտսերի մարմինը հատուկ չվերթով ուղարկվել է Ղրիմ: Այս մասին հայտնել է «Звезда» հեռուստառադիո ընկերությունը՝ հղում անելով Իրկուտսկի ԶԼՄ-ներին:
Նրանց տեղեկություններով՝ «առավելագույն ճշգրտությամբ» հաստատվել է, որ Բայկալում մարտի 20-ին մահացած Վիկտոր Դավիդովը Վիկտոր Յանուկովիչ-կրտսերն է:
Հաղորդվում է, որ կիրակի երեկոյան մարմնի հետևից Իրկուտսկ է ժամանել «Центр-Юг» ավիաընկերության հատուկ չվերթը, որն ավելի վաղ գրանցված չի եղել ժամացուցակում: Այն այնուհետև ուղևորվել է Սիմֆերոպոլ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Վիկտորը մասնակցել է Բայկալ լճի վրա սպորտային միջոցառումներին: Volkswagen միկրոավտոբուսը, որի մեջ իրենից բացի եղել է ևս հինգ մարդ, անցել է սառույցի տակ: