Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած ավտոբուսի վթարի զոհերի աճյունները և վիրավորներից 32-ը Երևան են տեղափոխվում այսօր՝ նոյեմբերի 5-ին, հատուկ չվերթով:

 

 

Երևան ուղևորվող ինքնաթիռի թռիչքը Մոսկվայից Երևանի ժամանակով նախատեսված ժամը 17:00-ի փոխարեն իրագործվել է 18:45-ին:

 

 

Ուստի ինքնաթիռի վայրէջքը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում նախատեսված 20:00-ի փոխարեն կկատարվի Երևանի ժամանակով ժամը 21:45-22:00-ի սահմաններում:

 

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն