Արցախի կողմից Ադրբեջան անցած զինծառայողի մասնակցությամբ տեսանյութի առնչությամբ պաշտպանության բանակը հանդես կգա հայտարարությամբ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են տեսանյութեր, որոնցում հայ զինծառայողը պատմում է, թե ինչու է անցել հակառակորդի կողմ: Նա խոսում է նաև մեկ այլ զինծառայողի' Մկրտումյանի մասին, ով ևս ցանկացել է հատել սահմանը: Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ հատուկ մարմիններ կան, որոնք կուսումնասիրեն երկրորդ զինծառայողի հարցը:
ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում, մարտի 22-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, հակառակորդի կողմն է անցել ՊԲ զինծառայող, 1991թ. ծնված շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանը: