Ֆրանսիական Ալպերում A320 ինքնաթիռի կործանման զոհ Է դարձել 154 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Գերմանիայի թռիչքների անվտանգության ծառայության ներկայացուցիչը հայտնել Է Deutsche Welle հեռուստառադիոընկերությանը:

«Մեր տվյալներով՝ օդանավում եղել Է 154 մարդ, այդ թվում՝ անձնակազմի վեց անդամ»,-ասել Է նա:

 

 

Airbus ավիաշինական ընկերությունը մարտի 24-ին Ֆրանսիայի հարավում կործանված մարդատար ինքնաթիռի սեփական հետաքննություն Է սկսել: Թուլուզում ավիաարտադրողի կենտրոնակայանում ստեղծվել Է ճգնաժամային շտաբ, որն զբաղվելու Է աղետի ենթարկված օդանավի վերաբերյալ տեղեկություների հավաքմամբ:

 

 

«Այժմ մենք հասանելի ամբողջ տեղեկատվությունն ենք հավաքում ինքնաթիռի, դրա շահագործման ժամկետի եւ պատմության վերաբերյալ: Խոսքը շատ տարածված ապարատի մասին Է»,-նշում են ընկերությունում՝ ձեռնպահ մնալով հետագա մեկնաբանություններից:

Ինքնաթիռը, որը պատկանում Էր Germanwings բյուջետային գերմանական ավիաընկերությանը, կատարում Էր Բարսելոն-Դյուսելդորֆ չվերթը:

 

 

Վթարը տեղի Է ունեցել Վերին Պրովանսի Ալպերի Տրուա-Էվեվշե դժվարամատչելի լեռնազանգվածի շրջանում՝ Դին լե Բեն վայրի մերձակայքում: Ըստ առկա տեղեկությունների, Երեւանի ժամանակով ժամը 13:39-ին ինքնաթիռն անհետացել Է ռադարների Էկրաններից, իսկ մի քանի րոպե անց՝ ժամը 13:47-ին, օդանավից ստացվել Է SOS ազդանշանը: Դրանից հետո անձնակազմը կապի մեջ չի մտել դիսպետչերների հետ:

 

 

Ինչպես ավելի վաղ հայտնել Է Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը, հանրապետության իշխանություններն արտակարգ միջգերատեսչական շտաբ են ստեղծել պատահածի հանգամանքները պարզելու համար: Շտապ կարգով աղետի շրջան Է ուղարկվել Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովը: Այնտեղ են ուղարկվել նաեւ փրկարար ծառայության մի քանի ջոկատներ: Մասնագետների գնահատմամբ՝ տեղանքի լեռնային ռելիեֆի առանձնահատկությունների պատճառով որոնողական գործողությունը կարող Է չափազանց աշխատատար լինել:

Ավիաաղետի պատճառների մասին առայժմ ոչինչ հայտնի չԷ:

 

 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, սա Ֆրանսիայի համար առաջին խոշոր ավիաաղետն Է վերջին 15 տարվա ընթացքում: Նախորդ ողբերգությունը տեղի Է ունեցել 2000 թվականի հուլիսին, երբ Փարիզի արվարձանում կործանվեց Concord գերձայնային օդանավը, որը պատկանում Էր "Air France" ընկերությանը: Թռիչքից հետո ինքնաթիռն ընկել Էր օդանավակայանի մոտ գտնվող հյուրանոցի վրա, ինչի հետեւանքով զոհվել Էր 203 մարդ: