Չինաստանի մայրաքաղաք Պեկինում կորոնավիրուսի բռնկում է։ Համաճարակի տարածման ռիսկը մեծ է։ Չի բացառվում վարակվածների թվի հետագա աճը, չորեքշաբթի մամուլի ասուլիսում ասել է Պեկինի հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի ղեկավարի տեղակալ Պան Սինյոն: «Ներկայումս Պեկինում կորոնավիրուսի համաճարակը շարունակում է աճել, և, հաշվի առնելով, որ «Սինֆադի» շուկան Պեկինի խոշորագույն գյուղատնտեսական շուկան է, այն ունի մեծ առևտրի տարածքներ և բեռների հոսք, ինչպես նաև շատ աշխատողներ, ուստի համաճարակի տարածման ռիսկը այստեղ մեծ է։ Մեծանում է նաև համաճարակաբանական առումով վերահսկողության բարդությունը», - ասել է Պան Սինյոն: Ըստ նրա՝ հնարավոր է, որ հետագայում վարակի դեպքերի թիվը մեծանա։ «Սինֆադի»խոշորագույն մեծածախ շուկան Պեկինի «Ֆենգտայի» շրջանում փակվել է հունիսի 13-ին այն բանից հետո, երբ համաճարակաբանական հետաքննությամբ ներկրված սաղմոնի կտրող տախտակի վրա հայտնաբերվել է կորոնավիրուս: Իշխանությունները հայտարարել են, որ առայժմ չկա որևէ ապացույց, որ սաղմոնը վիրուսի կրող կամ փոխանցող է եղել։
Չորեքշաբթի առավոտյան ստացված տվյալների համաձայն՝ Պեկինում անցած օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19- ի 37 նոր դեպք: Դրանք բոլորը կապված են մեծածախ շուկայի հետ: Ներկայումս COVID-19 ունեցող 137 մարդ գտնվում է քաղաքի հիվանդանոցներում։