ՌԴ-ի նախագահի պաշտոնում Վլադիմիր Պուտինի գործունեությանը հավանություն Է տալիս քաղաքացիների 85 տոկոսը, նախագահի աշխատանքից դժգոհ Է հարցվածների 14 տոկոսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 25-ին «Ինտերֆաքս»-ին հայտնել են «Լեւադա կենտրոնում»՝ ամփոփելով մարտյան հարցման արդյունքներÕ ¨:

 

ՌԴ կառավարության նախագահի պաշտոնում Դմիտրի Մեդվեդեւի գործունեությանը հավանություն Է տալիս հարցման մասնակիցների 63 տոկոսը, հավանություն չի տալիս 35 տոկոսը: Ռուսաստանի կառավարության աշխատանքից գոհ Է հարցվածների 59 տոկոսը, դժգոհ Է 40 տոկոսը:

 

Պետդումայի գործունեությանը դրական գնահատական Է տվել ռուսաստանցիների 50 տոկոսը, դրան հավանություն չի տալիս 48 տոկոսը:

 

Հարցման մասնակիցներին նաեւ առաջարկել են նշել 5-6 քաղաքական, հասարակական գործիչների, որոնց նրանք ամենից ավելի են վստահում: Այստեղ առաջին տեղն զբաղեցրել Է Պուտինը. նրա անունը նշել Է հարցվածների 62 տոկոսը (փետրվարին՝ 59 տոկոսը): Երկրորդ տեղում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Է. այժմ նրան վստահում Է ռուսաստանցիների 26 տոկոսը: 21 տոկոս ցուցանիշով երրորդը վարչապետ Մեդվեդեւն Է: Հաջորդ տեղերում են՝ ՌԴ կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովը (14 տոկոս), արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը (13 տոկոս), ՌԼԴԿ-ի ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին (12 տոկոս ), Կիրիլ պատրիարքը (6 տոկոս), ՌԴ ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը (5 տոկոս), Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն եւ Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը (4-ական տոկոս):

 

Յուրաքանչյուր տասներորդ հարցվածը (10 տոկոս) ներկայում չի վստահում Ռուսաստանի քաղաքական գործիչներից որեւԷ մեկին, իսկ հարցման մասնակիցների 11 տոկոսը չի հետաքրքրվում քաղաքականությամբ:

 

Ընդհանուր առմամբ ռուսաստանցիների 57 տոկոսն այն կարծիքին Է, որ այժմ երկրում գործերն ընթանում են ճիշտ ուղղությամբ: Հակառակ կարծիքին Է 25 տոկոսը, դժվարացել Է պատասխանել 19 տոկոսը:

 

Մարտի 20-23-ն անցկացված հարցմանը 1600 մարդ Է մասնակցել երկրի 46 տարածաշրջանների 134 բնակավայրերում: Վիճակագրական սխալանքը չի գերազանցում 3,4 տոկոսը: