France Football-ը հրապարակել է 2014թ. ամենաշատ եկամուտ ստացած ֆուտբոլիստների ցանկը:
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին այս անգամ առաջատարն է: Արգենտինացին 2014թ. ստացել է 65 միլիոն եկամուտ, որի մեջ մտնում են աշխատավարձը, տարբեր բոնուսները և հովանավորների վճարները:
Մեսսիին 11 միլիոնով զիջում է Կրիշտիանու Ռոնալդուն՝ 54 մլն, եռյակում է նաև Նեյմարը՝ 36,5 մլն եվրոյով:
Տասնյակն ունի հետևյալ տեսքը.
1. Լիոնել Մեսսի («Բարսելոնա») - 65 մլն եվրո
2. Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ») - 54 մլն
3. Նեյմար «Բարսելոնա» - 36,5 մլն
4. Տիագո Սիլվա (ՊՍԺ) - 27,5 մլն
5. Ռոբին Վան Պերսի («Մանչեսթեր Յունայթեդ») - 25,6 մլն
6. Գարեթ Բեյլ («Ռեալ») - 23,8 մլն
7. Ուեյն Ռունի («Մանչեսթեր Յունայթեդ») - 22,5 մլն
8. Զլատան Իբրահիմովիչ (ՊՍԺ) - 21,5 մլն
9. Սերխիո Ագուերո («Մանչեսթեր Սիթի») - 21,2 մլն
10. Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա») - 20,2 մլն