Հայրենական Մեծ պատերազմի վետերանների ամենամսյա պատվո վճարը ՀՀ կառավարությունը կրկնապատկեց: Համապատասխան նախագծով առաջարկվում էր պատվովճարը ներկայիս 25 հազար դրամի փոխարեն բարձրացնել 40 հազարի: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր հերթին առաջարկեց, հաշվի առնելով Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյա հոբելյանը, 1100 վետերանների պատվովճարը կրկնապատկել և դարձնել 50 հազար դրամ:

 

Կառավարությունը միաձայն հավանություն տվեց վարչապետի առաջակին և ամենամսյա պատվովճարը սահմանվեց 50 հազար դրամ: