Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմական հիշողության պահպանման հետ կապված իրավիճակը սրվում է։
«Նացիզմի հերոսացումը, պատմության վերաշարադրումը, սովետական ժողովրդի սխրանքի նսեմացումը և ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում նրա ներդրումը, ահա թե ինչի հետ մենք ավելի ու ավելի հաճախ ենք բախվում: Ցավոք, տարեցտարի իրավիճակը սրվում է։ Պահանջում է առավելագույն ուշադրություն»,- ՌԴ յոթերորդ միջգերատեսչական գիտաժողովում ասել է Շոյգուն։
Նա նշել է, որ այս դժվարին պայմաններում պետք է տարվի Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմական հիշողության պահպանման աշխատանքները։ «Մեզ համար այս պատերազմը միշտ եղել է, կա և կմնա Հայրենական մեծ պատերազմ»,- ընդգծել է նախարարը։