Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը խափանելու փորձեր են արվում:
«Եթե ինչ-որ մեկը ցանկանա խափանել նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարությանը, կստանա մեր կոշտ արձագանքը: Նման փորձեր կան: Դրանք հետապնդում են մեկ նպատակ' խախտել այս համաձայնագիրը, քանի որ շատ զայրացնող է այն փաստը, որ այստեղ արդեն հայտնվել է անվտանգության նոր ձևաչափ: Հայտարարությունը նախատեսում է թուրք-ռուսական համատեղ կենտրոնի ստեղծում: Միևնույն ժամանակ, ոմանք նեղվում են այստեղ անվտանգության միջոցառումների ընդունումից և հայտարարության դրույթների կիրառումից: Սակայն ոչ ոք չի կարող խառնվել մեր գործերին, մեր ձեռք բերած համաձայնության մեջ: Այն իրագործվում է և պետք է կյանքի կոչվի», - ասել է Ալիևը իր ուղերձում։