Սինգապուրի խիշանությունները դիմել են բնակիչներին՝ խնդրելով հերթ չկանգնել առաջին վարչապետ Լի Կուան Յուին հրաժեշտ տալու նպատակով խորհրդարանի շենք մտնելու համար: Ինչպես հայտնել են իրավապահ մարմինները, տեղական ժամանակով ժամը 08:00-ի (Երեւանի ժամանակով ժամը 04:00-ի) դրությամբ սպասելու ժամանակը կազմել Է առնվազն ութ ժամ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

«Խնդրում ենք հետեւել հետագա տեղեկատվությանը, սակայն այս պահին խորհուրդ ենք տալիս ձեռնպահ մնալ խորհրդարան մտնելու մտադրությունից»,- նշված Է կառավարության հայտարարության մեջ:

 

Լի Կուան Յուի հետ հրաժեշտի արարողությունն սկսվել Է մարտի 25-ին, մարդկանց վիթխարի կուտակման պատճառով իշխանությունները հարկադրված են եղել խորհրդարան մուտք գործելու հնարավորությունը դարձնել շուրջօրյա: Դեռ ավելին, մարտի լույս 26-ի գիշերը մետրոպոլիտենն աշխատել Է շուրջօրյա: Չնայած կիզիչ արեւին, օդի ջերմաստիճանին, որը հասնում Է պլյուս 34-ի, տասնյակ հազարավոր սինգապուրցիներ գնում են հարգանքի տուրքը մատուցելու Սինգապուրի «հիմնադիր-հոր» հիշատակին: Ամեն օր հարյուրավոր կամավորներ ջուր, կերակուր, արեւից պաշտպանող հովանոցներ են բաժանում մարդկանց:

 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Լի Կուան Յուի հուղարկավորությունը նշանակված Է մարտի 29-ին, պաշտոնական մասը տեղի կունենա Ազգային համալսարանի մշակույթի կենտրոնում, որտեղ ներկա կլինեն սոսկ մերձավորները, կառավարության անդամները, ինչպես նաեւ արտասահմանյան պետությունների ներկայացուցիչներ: