Հռոմի Ֆրանցիսկոս պապն անօթեւաններին ողջունել Է Սիքստինյան կապելլայում եւ հավաստիացրել, որ Վատիկանի թանգարանների դռները միշտ բաց են նրանց համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

 

150 անօթեւաններից բաղկացած խումբը մարտի 26-ի երեկոյան Վատիկանի աշխարհահռչակ թանգարաններ Էքսկուրիսան կատարել Է լեհ արքեպիսկոպոս Կոնրադ Կրաեւսկու նախաձեռնությամբ: Բոլորի համար անսպասելի Սիքստինյան կապելա այցելության ժամանակ Էքսկուրսանտներին Է մոտեցել Ֆրանցիսկոս պապը, որը ողջունել եւ օրհնել Է նրանց:

 

 

«Բարի գալուստ: Սա բոլորի տունն Է, սա ձեր տունն Է: Նրա դռները միշտ բաց են բոլորի համար»,-հայտարարել Է քահանայապետը եւ խնդրել Է աղոթել իր համար: «Ես ձեր նման մարդկանց աղոթքի կարիքն ունեմ»,-ընդգծել Է Ֆրանցիսկոսը, որը 20 րոպե ակտիվորեն շփվում Էր արտասովոր այցելուների հետ:

 

 

Թանգարանի սրճարանում տեղի ունեցած ընթրիքից հետո անօթեւանները, ինչպես եւ պետք Էր սպասել, լրագրողներին ցնծությամբ պատմել են Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարի հետ իրենց ունեցած հանդիպման մասին: Դրա հետ մեկտեղ նրանցից մի քանիսը իրադրության ըմբռնում են դրսեւորել:

 

 

Այսպես, Անտոնիո անունով նեապոլցի 65-ամյա մի չքավոր նշել Է. «Ֆրանցիսկոսն նման քայլերով, ինչպիսին մեզ հետ հանդիպումն Է, ցանկանում Է փոխել եկեղեցին: Բայց եկեղեցին առայժ չի փոխվում, այնպես որ առջեւում դեռ երկար ճանապարհ կա», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: