Ռուսաստանն ու ԱՄՆ-ն մտադիր են դեպի Մարս թռչելու ծրագրի «ճանապարհային քարտեզը» կազմել: Այդ մասին, ինչպես հայտում է ՌԻԱ «Նովոստին», տեղեկացրել է ՆԱՍԱ-ի ղեկավար Չարլզ Բոուդենը:

 

«Մենք աշխատում ենք Ռուսաստանի և մեր մյուս դաշնակիցների հետ տիեզերքն ու, մասնավորապես, Մարսն ուսումնասիրելու ծրագրի «ճանապարհային քարտեզի» ստեղծման վրա: Այս հարցն արդեն քննարկվել է «Ռոսկոսմոսի» ղեկավար Իգոր Կոմարովի հետ՝ պարզելու համար, թե ինչպիսի ժամանակային սահմանափակումներ ենք ունենալու, ինչպես են ֆինանսներն ու ջանքերը բաշխվելու»,- ասել է Բոլդենը:

 

ՆԱՍԱ-ի ղեկավարը նաև հավելել է, որ ԱՄՆ-ն մտադիր է վերադառնալ Լուսնի «յուրացման» ծրագրին, սակայն արդեն առանց պետական ֆինանսավորման:

 

Ավելի վաղ ռուսական կողմը հայտարարել էր, որ Մոսկվան ու Վաշինգտոնը ծրագրել են 2024թ. հետո նոր, համատեղ տիեզերակայան կառուցել: