«Մարս Ուան» (Mars One) մասնավոր նախագծի կազմակերպիչները Մարսի գաղութացման ծրագրին մասնակցելու հավակնորդների թիվը 660-ից կրճատել են մինչեւ 100: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով «Դեյլի մեյլ» բրիտանական թերթին, 2015 թվականին պլանավորվում Է ընտրել վեց խումբ՝ յուրաքանչյուրում 4-ական մարդ, ինչից հետո կսկսվի առաքելությանը նրանց յոթնամյա պատրաստությունը:

 

Ընդամենը կազմակերպիչները քննարկել են 200 հազար կամավորների թեկնածություններ, որոնք պատրաստ են ընդմիշտ հրաժեշտ տալ Երկրին: Մնացած հարյուր թեկնածուները հավասարապես կանայք ու տղամարդիկ են՝ 19-ից մինչեւ 60 տարեկան: Առավել մեծ ներկայացուցչություն ունեն ԱՄՆ-ի քաղաքացիները՝ 33 թեկնածու, Եվրոպան ներկայացնում Է 31 մարդ, իսկ 16-ն ասիական երկրներից են: Ցուցակում կա Ռուսաստանի հինգ ներկայացուցիչ:

 

«Մարս Ուան» նախագիծը մեկնարկել Է 2011 թվականին, դրա գաղափարը պատկանում Է համանուն հոլանդական ընկերությանը: Նախագծի նպատակը դեպի Մարս մարդու թռիչքի իրականացումն Է՝ հետագայում գաղութի հիմնադրմամբ եւ հեռուստատեսությամբ տեղի ունեցող բոլոր իրադարձությունների ցուցադրմամբ: Ենթադրվում Է, որ սկզբում Կարմիր մոլորակ կուղարկվեն մի քանի ռոբոտներ, որոնք 2016-ից մինչեւ 2020 թվականն ընկած ժամանակահատվածում կկառուցեն բնակելի եւ ծառայողական մոդուլներ: Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, վերաբնակներով տիեզերական ապարատի մեկնարկը պլանավորված Է 2022 թվականին, իսÕ ¯ Մարսի մակերեւույթ նրանց ժամանումը կկայանա 2023 թվականին:

 

Մասնագետների հաշվարկների համաձայն՝ թռիչքը պետք Է տեւի շուրջ 200 օր: Առաջին քառյակի մեջ կլինեն երկու տղամարդ եւ երկու կին: Այնուհետեւ յուրաքանչյուր երկու տարին մեկ Կարմիր մոլորակ կժամանեն այլ գաղութարարներ: Այդպիսով՝ մինչեւ 2033 թվականը մոլորակում պետք Է ապրեն ու աշխատեն 24 աստղանավորդներ: «Մարս Ուան» ընկերության գլխավոր տնօրեն Բաս Լանսդորփը հայտնել Է, որ Մարսի վրա պաշտոնական լեզուն լինելու Է անգլերենը: