«Սասնա ծռեր» համահայկական շարժումը բողոքի ակցիա է իրականացնում Ազատության հրապարակում:
Քաղաքագետ Արա Պապյանը ներկայացրեց պետական կառավարման համակարգը վերագործարկելու և ճգնաժամը հաղթահարելու վերաբերյալ իրենց պատկերացրած ճանապարհային քարտեզը։
«1.Նիկոլ Փաշինյանը հայտարարում է հրաժարական տալու և պետական կառավարման համակարգի վերագործարկման աջակցելու իր պատրաստակամության մասին, ինչի շնորհիվ, էապես, նվազելու է մեր քաղաքական լարվածությունը, հակառակ պարագայում, ժողովուրդն ու քաղաքական ուժերը պետք է ուղիներ գտնեն, հնարավորինս անցնցում կերպով նրա հրաժարականին հասնելու համար։
2. Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալիս և ՀՀ նախագահի համադրմամբ քաղաքական ուժերը սկսում են կոնսուլտացիաներ՝ հակաճգնաժամային անցումային կառավարություն ստեղծելու նպատակով։ Ժողովուրդը հակառակվելու իր կամքով ու ձայնով կհայտնի իր վստահությունը կամ անվստահությունը։ Եթե նախագահը հրաժարվում է այդ առաքելությունից, ապա քաղաքական ուժերը պետք է այս գործընթացն ապահովեն փոխահամաձայնությամբ։
3. Ազգային ժողովը երկրորդ քայլի արդյուքների կողմից ներկայացված ձևավորում է հակաճգնաժամային ժամանակավոր կառավարություն, որը կազմավորվում է նախագահի և ժողովրդի ջանքերով։ Հրաժարվելու դեպքում այն կազմավորում է ժողովուրդը՝ հրապարակում»,- հայտնեց քաղաքագետը։
Կուսակցությունից հայտարարեցին՝ չեն համարում սրանք վերջնական ու անվերապահ և բաց են համագործակցության համար։
Ոստիկանությունն էլ իր հերթին զգուշացնում է՝ հանրահավաքների իրականացումը ռազմական դրության պայմաններում արգելվում է, քաղաքացիներին հորդորում են չմասնակցել հավաքների։