Եգիպտոսի ժամանակավոր վարչապետ Հազեմ ալ Բալդավին այսօր կսկի նոր կառավարության ձևավորումը. տեղեկացնում է Reuters-ը:

Այսպես, նա խոստացել է խորհրդակցություններ վարել ԱԷՄԳ-ի (Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն' ՄԱԳԱՏԷ) և խաղաղության Նոբելյան դափնեկիր Մուհամմեդ ալ Բարադեի և սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Զիյադ Բահա ադ Դինի, ինչպես նաև մի շարք այլ քաղաքական գործիչների հետ:

Բացի այդ, Ալ Բալդավին հայտարարել է, որ հույս չունի, թե իր ձևավորած նախարարների կաբինետը գոհացնելու է բոլոր քաղաքական ուժերին: Իսկ «Մուսուլման եղբայրներ» նախկին իշխող կուսակցությունը մերժել է Եգիպտոսի ձևավորվող նոր կառավարության մեջ ընդգրկվելու առաջարկը: