«Կոգալիմավիա» ավիաընկերության Airbus A321 ինքնաթիռը կործանվել է տեխնիկական անսարքության հետևանքով: Դա են ցույց տալիս բոլոր վկայությունները՝ ներառյալ արբանյակային տվյալները: Այս մասին հայտարարել է Եգիպտոսի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Հուսամ ալ-Քուվեյշը, տեղեկացնում է Al-Hayat լրատվական գործակալությունը:
«ԱՄՆ-ին և Ռուսաստանին պատկանող արհեստական արբանյակները բացառել են ահաբեկչության պատճառով աղետի հավանականությունը: Ամեն ինչ տանում է նրան, որ ինքնաթիռն ընկել է ներսում տեխնիկական անսարքության պատճառով»,- ասել է պաշտոնյան:
Ալ-Քուվեյշը նաև հայտնել է, որ աղետի վայրում որոնողական աշխատանքներն ավարտված են: Նրա խոսքով՝ Եգիպտոսի կառավարությունն սպասում է հետաքննության արդյունքներին, որին մասնակցում են մի քանի երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, Գերմանիան և Իռլանդիան: