Սուեզի ջրանցքի մերձակայքում, Իսմաիլիյե քաղաքում կործանվել է Եգիպտոսի ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչը:

 

Հայտնի է, որ ինքնաթիռն ուսումնական թռիչք էր կատարում: Վթարի արդյունքում ինքնաթիռի անձնակազմի անդամները զոհվել են: Այդ մասին Facebook-ի էջում գրել է եգիպտական բանակի ներկայացուցիչ Մուհամեդ Սամիրը:

 

Միջադեպի պատճառներն ու հանգամանքները չեն հաղորդվում: