Սուեզի ջրանցքում օգոստոսի 31-ին ահաբեկչական գործողություն է կանխվել, տեղեկացնում է Ֆրանս Պրեսը: Ջրանցքի վարչակզմի տվյալներով, ահաբեկչության թիրախը Պանամայի դրոշով ընթացող կոնտեյներատար նավն էր: Ավելի մանրամասն տեղեկատվություն չի հայտնվել: Ըստ առկա տվյալների, ոչ նավը, ոչ էլ բեռները չեն տուժել:
Իրենց հերթին, ականատեսները հաղորդում են, որ մի քանի պայթյուն են լսել, որից հետո բանակը ուժեղացված հսկողության տակ է վերցրել ջրանցքը: