Վրաստանի ՆԳՆ-ի տարածած հայտարարության համաձայն' այսօր Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ահաբեկչություն է կանխվել:
Առավոտյան Թբիլիսիի իրավապահ մարմինների կողմից կասկածելի վարք դրսևորելու համար ձերբակալվել են օտարերկրյա քաղաքացիներ Միքայել Քադիևը և Ռիզվան Օմարովը. ասված է ՆԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:
Նրանց բնակարանների խուզարկության ժամանակ հայտնաբերվել է մեծ քանակությամբ պայթուցիկ նյութ, էլեկտրադետոնատորներ, հրազենային զենք և անձը հաստատող կեղծ փաստաթղթեր:
Հետաքննությունը պարզել է, որ Ինտերպոլի կողմից հետախուզվող Քադիևը բնակվում էր Վրաստանում 2011-ից, և երբեմն-երբեմն լքում էր պետության տարածքը:
Այս պահին ընթանում են օպերատիվ հետախուզական աշխատանքներ, ինչպես նաև պարզվում է հանցագործներին Վրաստանում աջակցություն ցուցաբերած մարդկանց ինքնությունը: