Սիրիայի Լաթաքիա քաղաքում զինվորականները վնասազերծել են բեռնատարը, որում ռումբ է եղել տեղադրված: Ահաբեկչությունը հաջողվել է կանխել միայն այն բանի շնորհիվ, որ ղեկին եղել է ոչ թե մահապարտ ահաբեկիչ, այլ սովորական վարորդ, ով տեղյակ չի եղել, թե ինչ է բեռնատարում:

 

Ռուսաստանի կողմից «Իսլամական պետության» դիրքերին հասցրած օդային հարվածներից հետո, Սիրիայում կառավարական ուժերն սկսել են ցամաքային գործողություն իրականացնել Համա նահանգում:

 

Նախօրեին ռուսական ռազմօդուժը ոչնչացրել է ահաբեկչական խմբավորումներին պատկանող օբյեկտների մեծ մասը: