Լաթաքիայի գյուղերում շարունակվում են բախումները Սիրիայի զինված ընդդիմության և կառավարական ուժերի միջև: Ինչպես հաղորդում է Լաթաքիայի տեղեկատվական ցանց ֆեյսբուքյան էջը, Ջաբալ Նասրի շրջանում տեղի ունեցած բախումների հետևանքով տասնյակ զինյալներ են սպանվել և վիրավորվել: «Ահրար աշ Շամ» շարժումը հայտարարել է, որ իր ղեկավարներից Աբու Ահմադ ալ Մաղրիբին սպանել է Քեսաբի շրջանում երկու օր առաջ վիրավորվելուց հետո:
Աղբյուրի տեղեկացմամբ, ապրիլի 2-ի երեկոյան ուժգին պայթյունի ձայներ են լսվել Քեսաբի շրջանում: Բանակը հարձակվել է Կանտարա, Բեյթ Շուրուկ, Ջաբալ Քուզ շրջաններում զինյալների հավաքատեղիների վրա:
«Ալ Ջազիրա»-ի տեղեկացմամբ, բախումները կենտրոնացել են 45-րդ կետի մերձակայքում, որը ռազմավարական կարևոր նշանակություն ունի: Ընդդիմադիր խմբավորումները շարունակում են պահպանել իրենց դիրքերը, որոնք գրավել էին: Տեղեկություններ կան, որ երկու կողմերն ել զոհեր և վիրավորներ կան:
Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ սիրիական բանակն ամբողջությամբ հսկողություն է հաստատել 45-րդ կետի վրա: