ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Կրասնոյարսկում ահաբեկչություն կանխելու մասին. փոխանցում է ՏԱՍՍ-ը:

 

 

Հարձակումը պետք է իրականացվեր հանրային տրանսպորտում՝ մայիսյան տոների ժամանակ:

 

 

«Ձերբակալվել է Կենտրոնական Ասիայի երկրներից քաղաքացիների խումբ, որոնք կապված են միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետ»,- հայտնել է Անվտանգության դաշնային ծառայության հանրային կապերի կենտրոնը:

 

 

«Մայիսի 6-ին Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցներն իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Կրասնոյարսկում կանխել են մայիսյան տոների ընթացքում հանրային տրանսպորտում նախատեսվող ահաբեկչական գործողության պատրաստությունը»,- հայտնել են ծառայությունից։

 

 

Ձերբակալվածների մոտից առգրավվել են «ահաբեկչական գործունեության միջոցներ»։ Նշվում է, որ քննության շահերից ելնելով՝ ձերբակալվածների ինքնությունը չի նշվում։