Ռուսաստանի հյուսիսկովկասյան շրջանում ահաբեկչություն է իրականացվել: Հոկտեմբերի 30-ին Դաղստանի մայրաքաղաքում՝ մթերային խանութների մոտակայքում երկու պայթյուն է որոտացել: Հրդեհ է բռնկվել, ինչի արդյունքում զոհվել է 1 մարդ, վիրավորվել' 14-ը:

 

Կրկնակի ահաբեկչությունը տեսագրել են անվտանգության տեսախցիկները:

 

Իրավապահ մարմինների աշխատակիցները ուսումնասիրում են տեսագրությունները, որոնցում երևում է պայթյունների պահը: Պայթուցիկները տեղադրված են եղել Դաղստանի դատական կատարածուների վարչության շենքի դիմաց կանգնեցված մեքենաներում: