Եգիպտոսի նախագահ Աբդ ալ Ֆաթթահ աս Սիսին օգոստոսի 6-ին պաշտոնապես բացել է Սուեզի ջրանցքի նոր հունը, որմիտված է երկրի տնտեսական վիճակի բարելավմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նոր հունը սկսել է փորվել նախորդ տարվա օգոստոսին:

 

Աշխարհի շուրջ 50 երկրների նախագահներ, բարձրաստիճան պաշտոնյաներ մասնակցել են հանդիսավոր արարողությանը:

 

Եգիպտական պետական հեռուստատեսությունը տեղեկացնում է, որ առաջին նավն անցնել Սուեզի նոր հունով: Իսկ երկրորդ նավը անցել է հակառակ ուղղությամբ:

 

72 կլիոմետրանոց նոր ուղին արժեցել է 8 միլիարդ դոլար: Այն կկրկնապատկի ջրանցքի թողունակությունն օրական 49-ից մինչեւ 97 նավ: Կահիրեն հուսով է, որ երկրորդ հունի գործարկմամբ Սուեզի ջրանցքի ամբողջ համալիրի շահագործումից հասույթը մինչեւ 2023 թվականը, նվազագույնը, կեռապատկվի եւ կգերազանցի տարեկան 15 մլրդ դոլարը:

 

Սուեզի ջրանցքը, որը բացվել է 1869 թվականին, և պահպանում է կարևորագույն համաշխարհային ջրային զարկերակի դերը: Դա Եվրոպայից Ասիա անցնող ամենակարճ ծովային ճանապարհն է, հատկապես բեռնափոխադրումների համար: