Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին հայտարարել է, որ իր կառավարությունը չի դադարեցնելու Կատարի շրջափակումը՝ անկախ ճգնաժամի դադարեցմանն ուղղված այլ երկրների ջանքերի: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Եգիպտոսը պահպանելու է իր դիրքորոշումը և այս հարցում զիջումների չի գնալու: Մեր համառությունը, մեր դիրքորոշումը և այս շրջափակումն ինքնին ճնշում են»,- հայտարարել է աս-Սիսին:
Սաուդյան Արաբիան, Միացյալ Արաբական Էմիրությունները և Եգիպտոսը հունիսի սկզբին հայտարարեցին Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին՝ մեղադրելով այդ երկրին ահաբեկչությանն աջակցելու, իրենց ներքին գործերին միջամտելու մեջ: Այս երեք երկրներին ավելի ուշ միացան նաև այլ երկրներ:
Կատարի էմիրը հուլիսի 22-ին ստեղծված ճգնաժամի մասին հանդես եկավ հայտարարությամբ՝ ասելով, որ իրենք պատրաստ են երկխոսության այն պայմանով, որ ոչ ոք չի խառնվի երկրի ներքին գործերին ու չի փորձի պայմաններ թելադրել: