Եգիպտոսում ռուս կինն իր երկու երեխաների հետ տեղափոխվել է հիվանդանոց' հյուրանոցներից մեկում թունավորվելու հետևանքով: Ինչպես հայտնում են տուժածների հարազատները, 27-ամյա կինը և նրա վեց և երեք տարեկան դուստրերը կարող էին թունավորվել տեղական մրգերից:

 

 

Ռուսաստանի դեսպանատանը մոտ կանգնած LifeNews-ի աղբյուրը հաղորդում է, որ, ըստ նախնական տեղեկությունների, բժիշկներին չի հաջողվել փրկել 3-ամյա աղջկան: Մայրը և նրա երկրորդ դուստրն այժմ գտնվում են Հուրգադայի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում:

 

 

Հյուրանոցի ներկայացուցիչները տեղի ունեցածին այլ մեկնաբանություն են տվել: Նրանց խոսքով' 3-ամյա աղջկա մահվան պատճառը տվյալ պահին դեռևս հաստատված չէ, ռուս կնոջ ավագ դուստրը հիվանդանոց է տեղափոխվել նյարդային պոռթկման հետևանքով' փոքր քրոջ մահվան հետ կապված:

 

 

Ըստ աղբյուրի՝ երիտասարդ ընտանիքը հուլիսի 16-ին Հուրգադաից Մոսկվա պետք է վերադառնար: