ՌԴ և ՀՀ Միգրացիոն ծառայություները շարունակում են ուսումնասիրել ՌԴ մուտքի արգելք ստացած քաղաքացիների դիմումները: Այդ նպատակով աշխատանքային միգրանտների հարցերով զբաղվող աշխատանքային խմբի շրջանակներում ստեղծված է հատուկ համատեղ խումբ:

 

 

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության տնօրենի տեղակալ Անատոլի Ֆոմենկոն:

 

 

«Խումբը բավական ակտիվ աշխատանքներ է տանում դեռ անցած տարվանից: Մենք փորձում ենք ուսումնասիրել այն քաղաքացիների գործերը, ովքեր արգելք են ստացել, բայց ուսման, բուժման կամ ընտանեկան հարցերով պետք է գնան ՌԴ: Ասեմ, որ բավական ակտիվ վերացվում է արգելքը ՀՀ այն քաղաքացիների համար, ովքեր ինչ-ինչ խախտումների պատճառներով են այն ստացել: Արդեն մոտ 1500 ՀՀ քաղաքացու ՌԴ մուտքի արգելքը վերացված է, բայց այս թիվը կավելանա: Անշուշտ, հաշվի է առնվում այն, որ ՀՀ-ը ընդգրկվել է Եվրասիական տնտեսական միության կազմում: Այս տարվանից արդեն պարզեցվել է ՀՀ քաղաքացիների ՌԴ մուտք ընթացակարգը»,-նշեց Անատոլի Ֆոմենկոն:

 

 

ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության տնօրենի տեղակալը նաև փաստեց, որ արգելքը վերացվում է ՌԴ միգրացիոն ծառայություն ուղղարկված դիմումների հիմնա վրա: