Անօդաչու թռչող սարքերի օգտագործումը Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության համակարգում արդեն օրվա պահանջ է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Սերգեյ Ազարյանը: «Այդ սարքերը կարող ենք ոչ միայն փրկարարական աշխատանքների ժամանակ օգտագործել, այլև ամբողջ հանրապետության տարածքում անհրաժշետություն դեպքում կարող ենք մոնիտորինգ անցկացնել' սողանքների, անտառային հրդեհների ժամանակ»,-ասաց պաշտոնյան' հավելելով, որ մասնագետներն արդեն առկա են, իսկ սարքերը' օգտագործվում են:

 

Սերգեյ Ազարյանի խոսքով' անօդաչու թռչող սարքը կարող է հաջողությամբ կիրառվել, օրինակ, Խոսրովի անտառում հրդեհի ժամանակ, երբ օջախին հասնելու համար կպահանջվի 4 ժամ, իսկ սարքն օգտագործելով րոպեների ընթացքում հնարավոր կլինի ինֆորմացիա ստանալը: «Գնում ենք այդ ճանապարհով, որ կարողանանք սարքերը կիրառել, մոնիտորնգ, դիտարկումներ անցկացնել:

 

Օրինակ, սողանքային տարածքը նկարվում է, որոշակի ժամանակ հետո ևս նկարվում է, որպեսզի դինամիկան պարզ դառնա»,-նշեց Սերգեյ Ազարյանը' չհայտնելով, սակայն, նախարարության ենթակայության տակ գտնվող անօդաչու թռչող սարքերի հստակ թիվը: