Արգենտինայի Կորդոբա եւ Սանտա Ֆե քաղաքների խորհրդարաններում միաձայն անցել է ապրիլի 24-ը ազգերի միջեւ համերաշխության եւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օր հռչակելու նախագծերը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով PrensaArmenia.com.ar-ը, Կորդոբայում 26199 եւ Սանտա Ֆեում (Սանտա Ֆե նահանգի ադմինիստրատիվ կենտրոն) 9585 օրենքի նախագծերում շեշտվում է, որ օրենքներն ընդունվում են ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի:

 

 

Բացի այդ, ընդգծվում է, որ այս կերպ Արգենտինայի երկու քաղաքներն իրենց հարգանքն են հայտնում անմեղ զոհերի հիշատակին եւ կարեւորում ազգերի միջեւ համերաշխությունն ու փոխադարձ հարգանքը:

 

 

Արգենտինայի Սենատը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2005 թ: 2006թ. հունվարի 15-ին Արգենտինան օրենքի ուժով է դատապարտել 20-րդ դարասկզբի առաջին ոճրագործությունը մարդկության դեմ: